Զոհրաբյանը քաշքշուկների ժամանակ ընկել է և վնասել ոտքը
Օպերայի հարակից տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած քաշքշուկների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վնասել է ոտքը:
Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, Զոհրաբյանը քաշքշուկների ժամանակ ընկել է. «Տիկին Զոհրաբյանն ընկավ, ես բարձրացրեցի, ոտքն էր վնասվել։ Բավականին շոկ ապրեց, շուտափույթ տարանք այստեղից օգնություն ցուցաբերելու»,–ասաց Աբովյանը:
Ավելի վաղ անդրադարձել ենք, որ այսօր ՝ վաղ առավոտից, ոստիկանները 6-րդ վարչության ներկայացուցիչների հետ, եկել են Օպերայի տարածք, օգնելու թաղապետարանի աշխատակիցներին առանց խոչընդոտի ապամոնտաժելու Օպերայի հարակից տարածքի սրճարանները, սակայն հանդիպել են դիմադրության: