Բոլորս կդառնանք գործազուրկ․ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դեմ են պետտուրքի՝ 60 անգամ բարձրացմանը (տեսանյութ)
«Նախագիծը հիմք չունի», «Դեմ ենք պետտուրքի ոչ համաչափ թանկացմանը», «Ատոմ, իջիր», «Հանդիպում»․ այս և այլ լոզունգներով ու պաստառներով գրավատների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև։
Ցուցարարները պետտուրքի 60 անգամ թանկացման նախագիծը համարում են անհիմն։
Հարցին՝ եթե կառավարությունը չընդառաջի նրանց պահանջին, ի՞նչ ճանապարհով են փորձելու լուծելու խնդիրը և արդյոք կշարունակե՞ն աշխատել ոլորտում, NEWSPRESS.am-ի ցուցարար-զրուցակիցը նշեց, որ պայքարի այլ ձևեր կգտնեն և կպայքարեն մինչև վերջ․ «Դրանից կախված է մեր կազմակերպությունների ապագան, ինչպես նաև մեր բարեկեցությունը, կդառնանք գործազուրկ բոլորս։ Մեր հաճախորդների մի մասը կգնան բանկեր, դա բանկերի դուրը կգա»,- ասաց նա, իսկ մինչ այդ հարցրեց, թե լրագրողների հարկերը երբևէ ավելացրե՞լ են 60 անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում