Ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը, ազատագրում ենք Օպերայի շրջակայքը. Հայկ Մարության (ֆոտո)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է օպերայի շենքի նախկին լուսանկարներից մեկը և գրառում է կատարել:
«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,-գրել է Մարությանը: