Նիկոլաս Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին՝ աղոթել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ելույթով դիմել է Վենեսուելայի ժողովրդին՝ նրանց կոչ անելով, որպեսզի խնայեն էլեկտրաէներգիան, նախագահը նաև խնդրել է իր ժողովրդին՝ աղոթել էլեկտրականության վերականգնման համար:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նա մասնավորապես ասել է. «Ես խնդրում եմ աղոթեք Վենեսուելայի խաղաղության համար, խնդրեք Աստծուց, որ մեր երկրում էլեկտրականությունը վերականգնվի: Աղոթեք մեր ժողովրդի հանգստության համար»:
Հիշեցնենք, որ մարտի 7-ից մայրաքաղաք Կարակասը և շուրջ 20 նահանգներ մնացել են առանց էլեկտրականության: Այժմ աշխատանքներ են տարվում դրա վերականգնման համար: