Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ուշացել են հարսանեկան արարողությունից և մնացել դրսում (ֆոտո)
38-ամյա Քիմ Քարդաշյանը և 41-ամյա Քանյե Ուեսթը հրավիրված են եղել ամերիկացի հայտնի ռեփեր Chance The Rapper-ի հարսանեկան արարողությանը, սակայն բաց են թողել հարսանիքի մի մասը։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Աստղային զույգը հարսանեկան վայր է հասել շատ ուշ։ Այդ իսկ պատճառով նրանց չեն թողել ներս մտնել ու կանգնել արարողության մասնակիցների հետ։
Որոշ ժամանակ անց միայն նրանց թույլ են տվել ներս մտնել ու նստել իրենց համար սահմանված տեղում։
Քիմը նորից բոլորի ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ կրել է գեղեցիկ ու գայթակղիչ զգեստ։