Ավիավթար ԱՄՆ-ում․ օդանավն ընկել է բնակելի տան վրա
ԱՄՆ-ի Օհայո նահանգում օդանավ է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական կայքերից:
Օդանավն ընկել է բնակելի տան վրա, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավում եղել է մոտ 10 մարդ։ Վթարի հետևանքով զոհվել է օդաչուն։
Դեռևս պարզ չեն վթարի պատճառները։