Արտակարգ դեպք Ռուսաստանում․ գայլը մտել է գյուղ ու հարձակվել 4 տղամարդու վրա
Մասնագետները հայտնում են Ռուսաստանի Դաշնության Ամուրի երկրամասի գյուղերից մեկում գայլի հարձակման դեպքի մասին։ Մասնագետները ստուգում են, թե արդյոք գայլը մարդկանց ինչ-որ վարակ փոխանցե՞լ է, թե՞ ոչ։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Երեկոյան Ամուրի երկրամասի Իլիանովկա գյուղի բնակիչները տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ գայլը հարձակվել է նրանց վրա։
Վնասվածքներ ստացած 4 տղամարդ հայտնել է բժիշկներին, որ գայլն ինքն է մտել գյուղ և հարձակվել իրենց վրա։
Վիրավոր տղամարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Նրանցից մեկը նույնիսկ գլխի ու դեմքի շրջանում է վնասվածքներ ստացել։
Հոսպիտալացված տղամարդիկ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են տուն։