Ինչպե՞ս է Ռոնալդուն «Ատլետիկո»-ի հետ հաղթանակից հետո կրկնում Դիեգո Սիմեոնեի հայտնի ժեստը (տեսանյութ)
Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում խելահեղ մթնոլորտ էր Իտալիայում։ Թուրինի «Յուվենտուս»-ը կարողացավ քամբեք կատարել և դուրս գալ հաջորդ փուլ։
Հանդիպման հրեշն ու սատանան միանշանակ Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով 3 գնդակ ուղարեց իսպանական ակումբի դարպասը։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Ռոնալդուն խաղադաշտում ցույց տվեց Դիեգո Սիմեոնեի հայտնի ժեստը, որ նա արել էր դեռ առաջին հանդիպման ժամանակ։
Ռոնալդուի ժեստը՝ առանց մեկնաբանության։