Դերասանը եկել, քաղաքապետ ա դարձել, եկել՝ կանաչապատում ա. Օպերայի տարածքի սրճարանների աշխատողների բողոքի ակցիան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը։
Սրճարանների աշխատակիցները բողոքում են և պահանջում, որպեսզի հանգիստ թողնեն իրենց աշխատել: Նրանք վստահեցնում են, որ Օպերայի տարածքում գործող սրճարաններում միասին աշխատում են 1000-ից ավելի մարդիկ, ովքեր կանգնած են գործազրկության եզրին: Բացի այդ, սրճարանների աշխատակիցները նկատում են, որ սրճարանների ապամոնտաժումն անօրինական է:
«Դերասանը եկել, քաղաքապետ ա դարձել. երեկ էստեղ հեծանիվ էր քշում, էսօր եկել ա կանաչապատում ա»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց սրճարանի մատուցողը:
Իսկ լրագրողների հետ զրույցում վարչակազմի աշխատակիցը նկատեց, որ երբ դեկտեմբերին ասացին, թե ապամոնտաժելու են՝ իրենք հումորով վերաբերեցին, քանի որ ունեն պայմանագրեր մինչև 2026 թվականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նկատում են նաև, որ իրենք սրա համար չեն հեղափոխություն արել, որ զրկվեն աշխատանիքց և իրենց աշխատանքը պահելու համար կարող են մի հատ էլ հեղափոխություն անել: Վերջիններս բարձր երաժշտություն էին միացրել «Ես լավ տղա եմ» երգը՝ «Կարգին Հայկոյի» կատարմամբ:
Մանրամասները՝ մեր տեսանյութում.