Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է Ադրբեջան մեկնելուց առաջ ուշադիր լինել. խնդիրը Լեռնային Ղարաբաղն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է մերժել Ադրբեջանի տարածք մտնել այն երկրների քաղաքացիներին, ովքեր անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն Հայաստանի ու հայերի հետ։
Վերջիններս երևույթը հիմնավորում են նրանով, թե իբր երկրի ներսում չեն կարող երաշխավորել այդ մարդկանց անվտանգության համար։
Ադրբեջանական կողմն անտեսում է Ռուսաստանի կողմից պարբերաբար ստացվող դիմումներն առ այն, որ Ռուսաստանից Ադրբեջան ժամանող անձանց հանդեպ իրականացվում են էթնիկական խտրականության գործողություններ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին, Ադրբեջան մեկնելուց առաջ, ուշադիր լինել՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը»։