Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել։ Նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ Վրաստանի նախագահին դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և այլք։ Այնտեղից նախագահն անմիջապես այցելել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշարձան։