Փաշինյանը դիվանագիտական կոպիտ սխալներ թույլ տվեց, նա չի գիտակցում պահի լրջությունը. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Փաշինյանը չի գիտակցում պահի լրջությունը։ Այդ մասին 24news-ի զորւյցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Արցախի շուրջ ծավալվող գործընթացների այս կարևոր փուլում մեկուսացնել երեք նախագահներին, իսկ գործող նախագահի ներկայությունն էլ քաղաքական ինչ-ինչ հաշվարկների պատճառով անտեսել, կարծում եմ Ն.Փաշինյանը, իսկապես, չի գիտակցում պահի լրջությունը»,-ասել է Ռուբեն Հակոբյանը։
Նա նաև ընդգծել է, որ Փաշինյանն այս ընթացքում դիվանագիտական կոպիտ սխալներ թույլ տվեց և հավելել է, որ նա պետք է խնդրի Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին՝ աջակցության համար: