Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Անդրեյ Տերեխով Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ «Միասին» շարժումը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ Իսրայելում հայտարարել են, որ Գազայի հատվածը ղեկավարվելու է տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 դի, այդ թվում՝ 9-16 տարեկան 5 երեխա Նիկոլը 2021-ին Ոսկեպարում ասում էր «ամեն ինչ ձեր սրտով է լինելու», հիմա ի՞նչ, իրենց սրտո՞վ է (տեսանյութ)
Հասարակություն

Պարո՛ն Տոնոյան, մենք Ձեզ զինվոր ենք տվել, որ Ձեր բժիշկ կոչվածները դիակ սարքե՞ն

Բանակում կարծես իրավիճակ չի փոխվել. նույն բարձիթողի վիճակն է, ինչ որ այս իշխանությունների տարբեր օղակներում: Դեռ չէինք հարմարվել այն փաստին, որ զինծառայողի մահվան լուրն էին թաքցրել հանրությունից, հիմա էլ լսում ենք ծեծի և զինվորին նվաստացնելու փորձի մասին:

Այսպես. օրեր առաջ, իրեն «խելոք չպահելու համար» բանակում դաժան ծեծի են ենթարկել զինծառայող Նարեկ Գրիգորյանին, ում ծառայությանն են տարել առանց այն էլ առողջական բազմաթիվ խնդիրներով: Զինծառայողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, բանակ զորակոչվել է հունվարի 24-ին, իսկ արդեն փետրվարի 10-ից 19-ը գտնվել է Կանազի հոգեբուժարանում, ապա 15 օր Մուրացանի նյարդաբանական բաժանմունքում է անցկացրել, դրանից հետո բուժումը շարունակվել է Սիսիանի հոսպիտալում, որտեղ բուժման փոխարեն ծեծի է արժանացել:

Զինվորի և կապիտան Արտակ Աղաբեկյանի միջև վեճ է առաջացել «շարքում ուղիղ չկանգնելու և վարատնիկի անփութության» համար: Կապիտանը զինվորին նախ ձեռք է առել, ապտակել, այնուհետև հարվածներ հասցրել կրծքավանդակի, գլխի հատվածում, մինչ այժմ զինվորի վրա կան կապտուկներ, իսկ մարմնի ձախ հատվածը ամբողջ երկայնքով թուլացած է:

Անձամբ զանգահարել եմ Արտակ Աղաբեկյանին՝ լսելու նաև իր տեսակետը, սակայն հարցը սելուց հետո անջատեց հեռախոսը և անհետացավ:

7Գ դասակարգման մեջ գտնվող, 55Ա (գիշերամիզություն) և բազմաթիվ այլ խնդիրներ ունեցող զինվորն այսօր Սիսիանի հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում է և դիմակայում է ծեծի հետևանքով ստացած ցավին:

Խոսել եմ նաև հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանի հետ, ով ինձ հետ զրույցում ասում էր՝ «Ես տեղյակ եմ այդ պատմությունից, երեխեն իրան չարաճճի ա պահել, որի արդյունքում կոնֆլիկտ ա առաջացել»:

Ի դեպ, նույն Կարեն Գրիգորյանը դեպքի հաստատումից հետո խնդրում էր, որ  նյութը չհրապարակվի, սակայն ինձ համար կարևոր է յուրաքանչյուր զինվորի հոգեկան, ֆիզիկական առողջությունը և անհրաժեշտ եմ համարում խնդրին անպայման անդրադառնալը:

Հիմա հարց՝ բժիշկը կյանք պետք է փրկի՞, թե՞ մարդ ծեծի: Ի՞նչ է կա տարվում այսօր բանակում, մեկի որդուն ուղղաթիռով են գնում ծննդյան օրը նշելու, մյուսինին ծեծո՞ւմ, սա՞ է ձեր հավասարությունը:

Պարո՛ն Տոնոյան, պահանջում եմ Ձեր ուշադրությունը այս հարցի վրա, իրավական ընթացակարգ եմ ակնկալում և պահանջում եմ դատաբժշկական փորձաքննության անցկացում և պատասխանների հրապարակում:

Մենք պետք է իմանանանք, թե ինչ բանակի ենք զինվոր վստահում, և թե ինչերի միջով են անցնում մեր զինվորները այդ երկու տարին:

Այս կերպ հաստատ դուք պատերազմ չեք հաղթի, դուք սպանում եք մարտական և հայրենասիրական ոգին, զինվորը բանակում չպետք է ծեծվի և նվաստացվի: Ավելին՝ առողջական խնդիրներով զինվորները առողջների փոխարեն չպե՛տք է զորակոչվեն:

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն՝

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան