Ռուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ ԻրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին
Սպորտ

3 պատճառ, թե ինչու Զինեդին Զիդանը կձախողվի Մադրիդի «Ռեալ»-ում

Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»։ Այս լուրի պաշտոնական հաստատումից հետո իսպանական գրանդի երկրպագուները ուրախացան, իսկ մասնավորապես հայ երկրպագուները հիշեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերադարձի պատմությունը, նախնական ոգևորությունն ու հետագա հիսաթափությունը։

Այսօր մենք կանդրադառնանք այն հիմնական 3 պատճառներին, որոնցով պայմանավորված՝ Զիդանը այս անգամ կձախողվի Մադրիդի «Ռեալ»-ում։

1․ Այլևս չկա Ռոնալդու։

Այս պատճառն ամենաքննադատվողն է ու շատերը չեն ցանկանում ընդունել, որ 1 Ռոնալդուով չի որոշվում թիմի խաղը, սակայն բոլորը տեսան, թե ինչպես Ռոնալդուի հեռանալով՝ քանդվեց ակումբը։

Իսպանական սպորտային պարբերականները դեռ ամիսներ առաջ գրեցին, որ Զիդանը հեռացավ ակումբից, քանի որ թիմը չէր ցանկացել ավելացնել Ռոնալդուի աշխատավարձը։

Հիմա պորտուգալացին Իտալիայում թելադրում է իր կամքը, իր խաղը ու տեսականորեն Թուրինի «Յուվենտուս»-ը դարձել է մեկ ֆուտբոլիստի ձեռագիրը կրող հարձակվողական թիմ։ Զիդանը կձախողվի, քանի որ այնտեղ չի Ռոնալդուն, ում շուրջ էլ նա կառուցեց թիմը, ով իրեն օգնեց նվաճել 3 Չեմպիոնների լիգայի գավաթ։ Բավական է հետ գնալ ու տեսնել, որ այդ 3 գավաթները թիմին բերեց Ռոնալդուն, ով կարողացավ լուրջ խաղերում հաղթանակ վճռել։ Հիմա Զիդանի համար բարդ ու անհնար է լինելու, քանի չկա Ռոնալդուն, չկա այն մարդը, ով կարող է փոխարինել նրան։ Նույնիսկ չկա այն մարդը, ով մոտ է կանգնած Ռոնալդուին։ Նրա միակ հույսը կլինի նոր տրանսֆերը, որն էլ չի կարող միանգամից Ռոնալդու դառնալ, իսկ նրան ժամանակ է պետք։ ֆլորենտինո Պերեսն էլ չի սպասելու, հակառակ դեպքում նորից չէր հրավիրի Զիդանին։

2․ Այս տղաներն արդեն սպառել են իրենց։

Տեսականորեն, հիմա Մադրիդի «Ռեալ»-ում բոլորը սպառել են իրենց։ Զիդանի լեգենդար թիմի բոլոր տղաներն իրենց սպառել են։ Բացառություն է Ռամոսը, ով չի էլ կարող իրեն սպառել, քանի որ թիմի ավագն է, իսկ ավագները չեն կարող իրենց սպառել։ Լեգենդար թիմի տղաները հասել են բոլոր բարձունքներին և հիմա կարող են հանգիստ շունչ քաշել։ Նրանք այլև չունեն մոտիվացիա, քանի որ մոտիվացիա, տեսականորեն, չկա. չէ՞ որ նրանք նվաճել են անհնարինը։ Ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է այն, որ նրանք 3 տարի շարունակ նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը։ Զիդանը նոր մոտիվացիա չի կարող տալ այս տղաներին, քանի որ նրանք գրավել են բոլոր բարձունքները։ Այլևս չես կարող զարմացնել Լուկա Մոդրիչին Չեմպիոնների լիգայի գավաթով, կամ Կարիմ Բենզեմային՝ այլ մրցանակով։

Այս դեպքում Զիդանը ունի միայն 1 ելք․ նոր կազմ բերել ու նրանց տալ նոր հաղթանակների մոտիվացիա, սակայն դրա համար պետք է տարիներ ու ժամանակ, իսկ «Ռեալ»-ում ժամանակ պետք չէ, քանի որ նրանք հենց հիմա են ուզում ակումբի վերելքը։

3․ Առաջիկա տարիներին ամենաուժեղները իտալական ու անգլիական ակումբներն են լինելու։

Զիդանի ձախողման հաջորդ պատճառը ֆուտբոլային աշխարհի փոփոխությունն է։ Որքան էլ չընդունեն շատերը, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում սկսվել է փոփոխություն։ Իտալական ու անգլիական ակումբները կամաց-կամաց իրենց ձեռքն են վերցնում գերիշխանությունը և այս դեպքում բարդ կլինի եվրոպայում ոտք գցել այս ակումբների հետ, ովքեր կամաց-կամաց դառնում են սարսափազու և ուժեղ։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հանգիստ ոչնչացնել ամենաահեղ ՊՍԺ-ին։

Իսպանիայում այս պահին կա միայն 1 թիմ, որը կարող է հանգիստ «ոտք մեկնել» իտալական ու անգլիական ակումբների հետ։ Դա «Ատլետիկո Մադրիդ»-ն է։ Որքան էլ Զիդանը ջանք ու եռանդ թափի, նա հաջողությունների կհասնի բացառապես իսպանական հարթակում, որտեղ կա թույլ «Բարսելոնա», որն այլևս նախկինը չէ։ Սա ևս մեկ պատճառ, որ Զիդանը ձախողի։ Չէ՞ որ նրան թիմ են հրավիրել Եվրոպայում իր դիրքերը բարելավելու համար։

NEWSPRESS.am