Արթուր Ասատրյանը կատարում է խոստումը. Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է (տեսանյութ)
«Արթուր Ասատրյան» հիմնադրամի միջոցներով արդեն մեկնարկել են Էջմիածնի թիվ 9 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Բարերար Արթուր Ասատրյանն անձամբ է եղել դպրոցում, հրահանգել աշխատանքներն արագացնել ու ավարտին հասցնել ամենասեղմ ժամկետներում: Շինարարներին նա 1,5 ամիս ժամանակ է տվել հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար: