Մադրիդի «Ռեալ»-ը կփորձի գնել Կիլիան Մբապեի տրանսֆերը
Մադրիդ «Ռեալ»-ը կփորձի գնել ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Կիլիան Մբապեի տրանսֆերը։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից։
Պարբերականները նշում են, որ Զինեդին Զիդանի գալով ավելի են մեծանում շանսերը, որ Մբապեն կգա իսպանական գրանդ, քանի որ Զիդանի ու Մբապեի հարաբերությունները լավ են, բացի այդ էլ ֆրանսիական ակումբը Չեմպիոնների լիգայում ձախողելուց հետո ցանկանում է հավաքել ամբողջովին նոր կազմ
Ընդգծենք, որ մինչև Զիդանի ակումբ վերադառնալը խոսվում էր այն մասին, որ թիմը պատրաստվում է գնել Նեյմարին, սակայն Զիդանի գալուց հետո այդ լուրերը հերքվեցին, քանի որ ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում թիմի կազմում տեսնել բրազիլացուն: