Մոսկվայում այսօր հրաժեշտ են տալիս Վլադիմիր Էտուշին
Մոսկվայում այսօր հրաժեշտ են տալիս հայտնի դերասան Վլադիմիր Էտուշին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ էլ շուրջ 70 տարի բեմ էր դուրս գալիս Էտուշը:
Դերասանի մարմինը հողին կհանձնեն Նովոդեվիչեի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նաև դերասան Միխայիլ Դերժավինը և գրող Նիկոլայ Գոգոլը:
Հիշեցնենք, որ Էտուշը կյանքից հեռացավ մարտի 9-ին: