Վենեսուելայում 2 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են էլեկտրակայանի վրա հարձակման մեջ
Վենեսուելայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են էլեկտրակայանների վրա հարձակման մեջ: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մասշտաբային հոսանքային անջատումների պատճառով ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն դիմել է երկրի խորհրդարանին երկրում արտակարգ դրություն մտցնելու համար:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մինչ հինգշաբթի հայտարարել է ոչ աշխատանքային օրեր՝ հուսալու, որ մինչ այդ երկրում կվերականգնվի էլեկտրամատակարարումը: