Ո՛չ թե գյուղատնտեսությունը սպանեք, այլ տնտեսության մյուս ճյուղերը զարգացրեք․ նախկին գյուղնախարար
Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է գյուղատնտեսության նախարարությունը միավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն հետ։
ՀՅԴ-ական նախկին նախարարը լրագրողների հետ զրույցում նկատում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ մեծ է գյուղատնտեսության տեսակարար կշիռը։
«Ես որևէ տեղ չեմ տեսել որևէ հիմնավորում, թե ինչու այդ երկու նախարարությունները պետք է միավորվեն։ Մեր երկիրն էապես գյուղատնտեսական երկիր է, ՀՆԱ–ի շուրջ 15 տոկոսից ավելին բաժին է հասնում գյուղատնտեսությանը, եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ՀՆԱ-ի մոտ 100-ն է ստացվում»,-նշում է նախկին նախարարը։
Նրա նկատում է, որ անկախ այն բանից՝ ուզում ենք, թե ոչ, բայց Հայաստանը մի որոշ ժամանակ ագրարային է լինելու։
«Եթե չեք ուզում, որ Հայաստանը կոչվի ագրարային՝ ո՛չ թե գյուղատնտեսությունը սպանեք, այլ տնտեսության մյուս ճյուղերը զարգացրեք»։