Հակոբ Արշակյանը փաստաբանի դեր չի ստանձնում, բայց ընդգծում է՝ «Ղեկը աջ»-ի առաջարկներն օրենքի չիմացության արդյունք է
«Ես չէի ցանկանա փաստաբանի դեր ստանձնել, բայց վարորդների բերած փաստարկները օրենքի չիմացության արդյունք է»։ Այդ մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց Տրանպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների առաջարկներին։
Նրա խոսքով` օրենքը, ինչպես արգելել, այնպես էլ շարունակելու է արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը, պարզապես, քանի որ այս հանագամանքը մեծ աղմուկ բարձրացրեց, ուստի նախարարությունում որոշել են՝ խնդիրներ չառաջացնելու համար, օրենքում որոշակի փոփոխություններ անել, որը թույլ կտա մինչ օրենքի ընդունումը արդեն իսկ գնված մեքենաները ներկրել Հայաստան։
«Կարծում եմ` սա հստակ ձևակերպում է և թյուրըմբռնման առիթ չի տա»,- իր տեսակետը հայտնեց Հակոբ Արշակյանը։
Նա նկատեց նաև, որ ղեկը փոխելու հետ կապված խնդիրներ են առաջանում, և հորդորեց քաղաքացիներին տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, մասնագիտացված վայրերում փոխել ղեկը։
Բացի այդ, առաջ է եկել նաև այլ խնդիր․ էժան գնով ձեռք բերելով աջ ղեկով մեքենաներ, շատերը փորձում են հարևան Վրաստանում մատչելի գներով տեղափոխել ձախակողմյան հատված և հետո թանկ գնով վաճառել Հայաստանում։
Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նման նախադեպեր արդեն իսկ եղել են և տեխզննմանն ավելի հետևողական են լինելու։ Նա նկատեց նաև, որ ի վերջո՝ սա երթևեկության համար անվտանգ չէ, և այս մտքից հարկավոր է խուսափել։