Ողբերգական դեպք Երևանում. շինաշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել. Shamshyan.com (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական։
Մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասել են, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում և իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց և շարունակել է աշխատանքներ կատարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում