Արմեն Սարգսյանին ուշ երեկոյան հրավիրել են մասնակցելու ԱԽ նիստին, բայց նա չի մեկնի Արցախ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»,- ասված է հաղորդագրությունում: