Հենց այսպես էլ ապրում ենք՝ պետականն ու անձնականն իրար խառնած
Օրեր առաջ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության կողմից իրեն հատկացված հատուկ ուղղաթիռն օգտագործում է անձնական նպատակների համար։
Մեր այս հրապարակումը դուր չէր եկել իշխանությանն ու նրա ղեկավարին սպասարկող մի խումբ ֆեյսբուքյան օգտատատերերի, շատերն անգամ կատաղության նոպա էին ունեցել դրանից։
Այսօր վարչապետ Փաշինյանը կնոջ և դուստրերի հետ դարձյալ պետական ուղղաթիռով մեկնել է Արցախ։
Նա Արցախ է մեկնել վաղը՝ մարտի 12-ին կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։
Այդ ուղղաթիռով վարչապետի հետ կարող էին մեկնել Անվտանգության խորհրդի անդամ բոլոր պաշտոնյաները, բայց ոչ. նրանք Արցախ կհասնեն առանձին, այլ եղանակով։
Փաշինյանն Արցախ է մեկնել ընտանիքի և Արթուր Վանեցյանի հետ միասին։
Հասել է Արցախ և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել որդու հետ լուսանկար։ Երկուսը մեկում են արել. ընտանիքի անդամներով նաև իրենց զինվորին կտեսնեն, որի ծննդյան տարեդարձն է այսօր։
Տիկին Աննան էլ, ինչպես Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, չի թողել, որ այս անգամ էլ ամուսնու կողքի բազկաթոոռն ազատ, դատարկ մնա ու որոշել է նաև երկուսը մեկում համատեղել ու տղային տեսնել։
Ու այսպես, պետականն ու անձնականն իրար խառնած՝ ապրում ենք, մի բուռ ազգ ենք․․․
Էսպես, թե էնպես՝ օդ բարձրացող ուղղաթիռի համար հարկատուներս վճարում ենք, ի՞նչ տարբերություն, թե նրանում քանի բազկաթոռ է ազատ․ մյուս անգամ կարելի է նաև մեկնողների շարքը համալրել ու իրենց հետ վերցնել ընկերուհիներին և ձրի տեղից տեղ տեղափոխվել ցանկացող ազգականներին։
NEWSPRESS.am