Վենեսուելայում էլեկտրակայանները գտնվում են բանակի հսկողության տակ
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղի բոլոր էլեկտրակայանները գտնվում են վենեսուելական բանակի հակողության տակ: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Արդեն հինգ օր է՝ երկրում էլեկտրականության մասշտաբային անջատումներ են, և մտավախություն կա, որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կարող է օգտվել երկրում տիրող իրավիճակից:
Գուայդոն մտադիր է դիմել Խորհրդարանին, որպեսզի Վենեսուելայում արտակարգ դրություն մտցվի: Այդ դեպքում Վենեսուելան կարող է դրսից օգնություն խնդրել, որպեսզի վերացվի էլեկտրականության անջատման խնդիրը:
Վենեսուելայի գործող նախագահն այս ամենի մեջ մեղադրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: