Դատարանն արդարացրել է Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ կասկածվող կնոջը
Մալազիական դատարանն արդարացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող կնոջը: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ինդոնեզիայի քաղաքացի Սիթի Այիզան արդեն ազատ է արձակվել, մինչ այդ նա շուրջ երկու տարի բանտում է անցկացրել, մինչ դատարանը նրան կարդարացներ:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը սպանվել էր 2017 թվականին Կուալա-Լումպուրի օդանավակայանում:
Նրա դեմքին թաշկինակ էին գցել, որը թաթախված էր նյարդային համակարգը պարալիզացնող նյութով: Կիմ Չեն Նամը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Նրա մահվան մեջ մեղադրվում էր ևս մեկ կին՝ Վիետնամի քաղաքացի, երկու կանայք էլ չէին ընդունել իրենց մեղքը: