Սերխիո Ռամոս, Կարիմ Բենզեմա, Տոնի Կրոս․ ովքե՞ր կհեռանան Մադրիդ «Ռեալ»-ից այս ամռանը
Պարզից էլ պարզ է, որ այս ամռանը Մադրիդի «Ռեալ»-ում տրանսֆերային բում է սպասվում։ Մյուս կողմից էլ, սակայն, թիմը կլքեն երբեմնի լեգենդար թիմի լավագույն ֆուտբոլիստները։
Արդեն հիմա խոսվում է այն մասին, որ ակումբը կլքի Զինեդին Զիդանի կերտած թիմի գրեթե մեծամասնությունը։
Ըստ իսպանական սպորտային պարբերականների՝ թիմից կհեռանան ու վաճառքի կհանվեն Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Տոնի Կրոսը, Իսկոն, Մարկո Ասենսիոն, Կարիմ Բենզեման, Գարթե Բեյլը, Լուկա Մոդրիչը, Կեյլոր Նավասը։
Նշվում է, որ այս արտագաղթը կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ նորից թիմ վերադառնա Զինեդին Զիդանը։