Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Մարտի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ բուսածածկույթ, «Ֆլորենս» ռեստորանից դեպի Դավթաշենի կամուրջ տանող ավտոճանապարհին՝ Հրազդանի կիրճում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի Դեսինի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում՝ 600 քմ, Սպիտակ քաղաքի Օդկայան թաղամասում՝ մոտ 2 հա, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 7 հա, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 7000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Լևոնյան թիվ 4 հասցեի մոտակայքում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ և եղեգնուտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: