Պեպ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Յուվենտուս»-ը
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մազիչ Պեպ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կգլխավորի իտալական «Յուվենտուս»-ը։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական մի շարք սպորտային պարբերականներից:
Պեպի շուրջ խոսակցությունները սկսեցին դեռ նախորդ շաբաթ։ Իտալական ակումբի գլխավոր մարզչի շուրջ քննարկումները շարունակվում են։
Այս պաշտոնի համար պայքարում շրջանառվում են նաև Զինեդին Զիդանի ու Անտոնիո Կոնտեի անունները։
Հիշեցնենք, որ Զիդանը խաղացել է «Յուվենտուս»-ում, իսկ Կոնտեն տարիներ առաջ գլխավորել է ակումբը։