Կանե Տանակեն ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդ․ ճապոնուհին 116 տարեկան է
Ճապոնիայի բնակչուհի Կանե Տանակեն, ում 116 ամյակը լրացավ հունվարին, պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենատարեց մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Արարողությունը կայացել է Ֆուկուոկա քաղաքում, երեկ՝ մարտի 8-ին։ Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին։
Նշվում է, որ նա իր ընտանիքի 7-րդ երեխան է եղել։ 1922 թվականին նա ամուսնացել է և ունեցել է 4 երեխա։
Կինը նշում է, որ ամեն առավոտ արթնանում է ժամը 6-ին։