Իտալացիները գործի են անցնում․ Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Միլան»
Օրեր առաջ «Ռեալ»-ի հանդերձարանում ծագած վեճը բոլորի ուշադրության կենտրոնում է, սակայն այս վեճից միայն քչերը կարողացան արագ կողմնորոշվել։
Իսպանական կայքերը գրեցին, որ Ֆլորենտինո Պերեսը Սերխիո Ռամոսին սպառնացել է, որ կվռնդի թիմից, իսկ Ռամոսն էլ ասել է, որ պատրաստ է թիմից հեռանալ, եթե վճարեն իր գումարը, իսկ այդ գումարը կազմում է 20 միլիոն եվրո։
Այս ամենից անմիջապես հետո իտալական սպորտային պարբերականները գրեցին, որ «Միլան»-ի ղեկավարները փորձել են կապ հաստատել Ռամոսի հետ։
Կայքերը գրում են, որ հավանական գործարքը, որից դեռ ոչ մի լուր չկա, կարող է կայանալ ամռանը, քանի որ այժմ իտալական ակումբի ղեկավարների ցանկում է «Միլան»-ի լեգենդ Պաոլո Մալդինին, ով համարվում է Ռամոսի կուռքը։