Մադրիդի «Ռեալ»-ն սկսում է տրանսֆերային պայթյունը․ 345 միլիոն եվրո՝ Նեյմարի համար
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում խայտառակ պարտությունից, Սերխիո Ռամոսի ու Ֆլորենտինո Պերեսի վեճից հետո, Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները որոշել են լուրջ քայլերի անցնել։
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, մադրիդյան թիմի ղեկավարները փորձում են առաջարկ կազմել ու ներկայացնել ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարին։
Ըստ այդ առաջարկի՝ իսպանական գրանդը Նեյմարի տրանսֆերի համար փարիզցիներին կառաջարկի 345 միլիոն եվրո։
Դեռ այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հաշվի առնելով այն, որ «ՊՍԺ»-ն նույնպես լքեց պայքարը Չեմպիոնների լիգայից, ամենայն հավանականությամբ, նրանք կհամաձայնվեն վաճառել նեյմարին։