ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին
Մարտի 8-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման ընթացքիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև շոշափվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: