«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 1000-ավոր ծաղիկներ է նվիրել Երևանի կանանց և աղջիկներին (տեսանյութ)
Նվիրիր սեր ու կստանաս բազմապատիկը: Սիրո և հոգատարության ինքնատիպ այս դրսևորմամբ է, որ հայ կինն իրեն ուշադրության կենտրոնում է զգում:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վաղ առավոտից հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է Կանանց միջազգային օրվան նվիրված անակնկալները:
Քնքշության և սիրո խորհրդանիշ երփներանգ վարդեր ու գեղեցիկ սեռին ուղղված մեծարանքի խոսքեր. 100-ավոր երիտասարդներ ամբողջ օրվա ընթացքում երջանիկ ակնթարթներ են պարգևել քաղաքամայր Երևանի բոլոր վարչական շրջանների կանանց ու աղջիկներին:
Մանրամասները՝ տեսանյութում