Մահացել է ռուս հայտնի դերասան Վլադիմիր Էտուշը
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը։ Նա մահացել է 96 տարեկան հասակում։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Թատրոնի և կինոյի լեգենդար աստղի մահվան մասին ասել է նրա դուստրը։ Օրեր առաջ դերասանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան հոսպիտալացրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Նա ռուս կինոյի և թատրոնի հայտնի դերասան է, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։