Խոշոր վթար՝ Մոսկվայում. հայկական համարանիշով Nissan-ը բախվել է բեռնատարին. կան զոհեր ու վիրավոր (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։
Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում