Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»
Վազող տողեր

Ծխախոտը վնաս է, հացը գիրացնում է, կարտոֆիլը օսլա է, բենզինով էլ ինքնահրկիզվում են. թանկացնե՛լ

Մեր երկրի առողջապահության նախարարը ինքնաբերաբար որոշ հարցերի սպառիչ պատասխաններ է տվել: Արսեն Թորոսյանը, ով համարվում է այս կառավարության միակ աշխատող նախարարը, հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել. շուրջ 45 տոկոսով թանկացնում է ծխախոտի գինը զուտ այն բանի համար, որ այն մարդկանց առողջությանը վնաս է:

Երկար մտածեցինք, ճի՞շտ է արդյոք Արսեն Թորոսյանը, թե՞ ամեն դեպքում ծխող մարդը ծխախոտի գնի մասին իմանալիս մի հատ էլ ավել գլանակ չի քաշի ու ասի՝ «արա լավ, մի սիգարետ էր, դա էլ են ուզում վրաներիցս կտրեն»:

Թե ինչքանով կստացվի Արսեն Թորոսյանին ծխախոտի գինը բարձրացնելով՝ կանխել մարդկանց առողջությանը վնասակար երևույթների գոյությունը, բայց եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա մեր իշխանությունները բավականին լուրջ քայլեր են սկսել հանրային առողջության պահպանմանը միտված:

Օրինակ՝ բանանը թանկացել է (այսօր գնել ենք 950 դրամով), որովհետև շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց հակացուցված է: Փրկում ենք դիաբետիկներին նաև գազավորված ըմպելիքներից, դրանք պարզապես հրեշ են այդ հիվանդությունները կրողների կյանքում:

Ալյուրը թանկացել է շուրջ 35տոկոսով, այո՛, այս կերպ մարդկանց փրկում ենք ավելորդ քաշ հավաքելուց:

Թանկացնում ենք նաև կարտոֆիլի գինը, նախկին՝ 150-200-ի փոխարեն այն հասցնելով 250-300-ի, կարտոֆիլն ամբողջությամբ օսլա է, բա օսլա պե՞տք է մեզ, չէ՞ որ այն ծծմբական թթվի կատալիտիկ ներգործությամբ փոխակերպվում է գլյուկոզայի։

Մանավանդ այս սեզոնին արգելված է ուտել լոլիկ, վարունգ, չէ՞ որ դրանք «պառնիկի» են, իսկ մենք պետք է ուտենք միայն Արարատյան դաշտինը:

Բենզինի գինն ենք թանկացնում, դա մի շատ վտանգավոր նյութ է, որով քաղաքացիները ուզում են ինքնահրկիզվել քաղաքապետարանի կամ կառավարության շենքի մոտ, երբ փորձում են քանդել մարդու օրվա ապրուստի միջոց խանութը կամ, երբ 49-ամյա տղամարդը սոցիալական ծանր վիճակին չդիմանալով՝ հրկիզվում ու մահանում է (Դեպքերը հանրահայտ իրողություն են):

Այս կառավարությունը նաև չի մոռանում անասունների մասին՝ 50 կգ պարկով անասնակեր թեփի գինը բարձրացնելով 5 դոլար 40 ցենտով, բա մնա գոմում, թեփ ուտի՞, թող գնա չոլերը՝ խոտ ուտի:

Եթե այս ամենը ձեզ մտահոգեց ու ցանկանում եք մի փոքր խորհել մեր պետության վաղվա օրվա մասին՝ նստելով մոտակա սրճարանում ու վառելով արդեն թանկացած ծխախոտը, ապա հիշե՛ք, սրճարաններում համատարած թանկացումներ են. հարկատեսակ է փոխվել, իսկ սրճարանի պատին գրված է՝ թողեք աշխատենք, դե դա էլ փոքրիկ ակցիա է, եթե դու հաշվապահ ես, փաստաբան, ծրագրավորող կամ երգիչ՝ մի՛ մոռացիր՝ քո վճարելիք հարկերն էլ են բարձրացրել, որպեսզի դու քիչ աշխատես, չհոգնես, եկամտի որոշակի շեմ չանցնես ու սկսես ԱԱՀ-ով հարկվել:

Եթե զզվեցիր այս ամենից, գնացիր քո տուն, սրճեփը դրեցիր գազօջախին ու ձեռքդ մեկնում ես այն միացնելու՝ ապա հիշիր՝ գազի հոտը տհաճ է, ինքը՝ գազն էլ՝ պայթունավտանգ. գազը ևս կթանկանա:

NEWSPRESS.am