Քաոս Կարակասում. Երկրի օդանավակայանն ու այլ օբյեկտներ փակ են
Կարակասում սկսվել են բազմամարդ ցույցեր՝ էլեկտրականության անջատման դեմ: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Էլեկտրականությունն անջատվել է երկրի 23 նահանգում: Առանց լույսի են մնացել նաև մայրաքաղաքի բնակիչները:
Չեն աշխատում մետրոն, օդանավակայանը, հասարակական նշանակության օբյեկտներ: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ մասշտաբային էլեկտրականության անջատման պատճառը գլխավոր հիդրոէլեկտրակայանի վրա կատարված դիվերսիան է եղել:
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն դրանում մեղադրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: