Դատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում

Կովի պտուկները ջրով լվացեք, տաքսիստներին թրաշեք, չստիկները փոխեք. մեր վարչապետները լուրջ հարցեր չունե՞ն

Մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ դրանցով զբաղվող ամենաբարձր օղակներում նստած մարդիկ ֆիքսվում են սոցիալական խնդիրների վերջնական տեսքի վրա և չեն խորանում դրանց պատճառների մեջ:

Մեր գրեթե բոլոր վարչապետները սկսում են մանրուքների անդրադառնալ, մշտապես մեկնաբանել տարբեր ինտրիգային թեմաներ, տարբեր անիմաստ ծրագրերով փողեր մսխել և մոռանալ, որ կործանվող տնտեսության մենեջմենթով պետք է զբաղվեն:

Այդպես էր նախկինում, այդպես է նաև հիմա:

Երևի ոչ ոք չի մոռացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գյուղացիների համար կով կթելու մասին դասախոսությունները. «Սկզբում պտուկները գոլ ջրով լվանալ, հետո մաքուր սրբիչով սրբել... և այլն», կամ Ռուսաստանից հրավիրված Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների վերաբերյալ ելույթը. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»:

Հիմա էլ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն է նույն այդ խնդրին անդրադառնում. «տնական շորերով, «չստերով» տաքսիստներին» մեր զբոսաշրջության մեծագույն պրոբլեմը համարելով:

Իհարկե, վարչապետների կարծիքների մեջ ինչպես նմանություններ, այնպես էլ հակասություններ կան, զորօրինակ՝ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ Արարատի մարզ իր այցելություններից մեկի ժամանակ ասում էր, որ պետք չէ գյուղացուն կով կթել սովորեցնել:

Մի խոսքով՝ այսպես դատարկաբանելով, պահին հարմար, դեկլարատիվ ելույթներ ունենալով էլ ղեկավարում են մեզ ու այդպես էլ դոփում նույն տեղում. հիմա կով կթելու դասեր տա՞նք գյուղացուն, թե՝ ոչ, իսկ միգուցե կո՞վ տանք գյուղացուն, կամ տաքսիստի չստերից բողոքելուց առաջ տաքսիստին ավել գումար աշխատելու հնարավորությո՞ւն տանք, որ մի բան էլ տրամադրի արտաքին տեսքին, թե՞ թողնենք այդպես՝ առավոտից երեկո դրսում կարկանդակ ուտի, ապրի երկու կոպեկ իրար կպցնել-տուն տանելու հույսով, վարչապետների համար էլ կառավարության նիստը քննարկվող դարձնի:

Կարելի է հարցնել՝ հիմա տաքսիստնե՞րն են մեղավոր, որ Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում, թե՞ օրինակ, Զբոսաշրջության պետական կոմիտեն, որը, չգիտենք՝ երբ է վերջին անգամ Հայաստանի մասին գովազդող հետաքրքիր հոլովակ նկարել և տրամադրել լայն սփռման հեռուստաընկերություններին:

Խնդիրներն իրականում շատ են և արմատական: Խնդիր է, որ թույլ ենք տալիս՝ մեր վարչապետները ամբիոններից մեզ ծաղրեն ու մեր ուշադրությունը հրավիրեն չնչին, մեկ օրում լուծվող խնդիրների վրա, իսկ խորքային հարցերը թողնեն խորքերում:

Քանի՞ կառավարություն պետք է փոխվի, որ ի վերջո լուծվի գյուղացուն կով կթել սովորեցնելու կամ չսովորեցնելու և տաքսիստներին որոշակի տեսքի բերելու հարցերը:

NEWSPRESS.am