Մադրիդի «Ռեալ»-ի քարուքանդը սկսվում է․ Տոնի Կրոսը կտեղափոխվի անգլիական ակումբ
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը այս ամռանը կտեղափոխվի Անգլիա։
Ըստ կայքերի, Կրոսը ցանկանում է հեռանալ Մադրիդից, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն։
Ընդգծենք, որ դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր խոսվում, որ Տոնի Կրոսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Իսպանիան, սակայն դատելով վերջին իրադարձություններից, հասկանում ենք, որ Կրոսի հեռանալն ուղղակի ժամանակի հարց է։