Լարված իրավիճակ՝ Սիրիայում. կան տասնյակ զոհեր
Սիրիական Համայի շրջանում տասնյակ զոհեր կան՝ սիրիացի գրոհայինների հարձակման հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Խաղաղ բնակչության շրջանում մեծ է նաև վիրավորների թիվը, այդ թվում՝ ծանր վիրավորում ստացած երեխաների: Գրոհայինները տևական ժամանակ, անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրթիռակոծում են տեղի բնակավայրերը:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: