Դոնալդ Թրամփը կատակել է ու հիշել Հիլարի Քլինթոնին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կատակել է՝ ասելով, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններին շատ կկարոտի Հիլարի Քլինթոնին:
Կատակն արվել է այն բանից հետո, երբ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվի 2020 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններին:
Թրամփն այս առիթով մասնավորապես գրել է .«Քլինթոնը հաստատել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2020 թվականի նախագահական ընտրություններին՝ հրաժարվելով երրորդ անգամ պայքարել Սպիտակ Տան համար: Ցավում եմ, որ կրկին չեմ մրցակցելու նրա հետ, ես նրան շատ կկարոտեմ»: