Լասե Շյոնեի փառահեղ գոլը, որ մադրիդյան խայտառակության զարդն էր (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հոլանդական «Այաքս»-ն Իսպանիայում կարողացավ 4-1 հաշվով հաղթել Մադրիդի «Ռեալ»-ին ու դուրս գալ խաղարկության հաջորդ փուլ:
Հանդիպումը շքեղ ստացվեց հոլանդացների համար, իսկ իսպանացիների համար՝ խայտառակ:
Այս ֆանտաստիկ հանդիպման զարդը դարձավ «Այաքս»-ի կիսապաշտպան Լասե Շյոնեի տուգանային հարվածից խփած գոլը, որից հետո «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնն ուղղակի լռեց:
Գոլը՝ տեսանյութում