Դաժան սպանություն՝ Տավուշի մարզում. մուրճով մի քանի անգամ հարվածել է զոհի գլխին. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Ն.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, հայտնաբերվել է սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալը։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գ.- է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում