Զինեդին Զիդանին ու Անտոնիո Կոնտեին միացավ նաև Գվարդիոլան. ո՞վ կդառնա «Յուվենտուս»-ի մարզիչն ապագայում
Իտալական սպորտային պարբերականներն ակտիվորեն գրում են, որ Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարները փնտրում են տարբերակներ Ալեգրիի փոխարեն:
Ըստ լուրերի՝ եթե Ալեգրին պարտվի Սիմեոնեին, ապա նա հրաժարական կտա: Արդեն գրել ենք, որ իտալական ակումբի մարզչական ցուցակում են Զինեդին Զիդանն ու Անտոնիո Կոնտեն:
Արդեն երեկ «Յուվենտուս»-ի ղեկավարները բանակցել են Պեպ Գվարդիոլայի հետ և ցանկանում են նրան հրավիրել թիմ:
Դեռ հստակ չի նշվում, թե ի՞նչ են խոսել նրանք, սակայն տրամաբանական է մի բան, որ Պեպն այս պահին չի թողնի «Մանչեսթեր Սիթի»-ն, քանի որ ակումբը գտնվում է իր վերելքում:
Հավելենք, որ «Ատլետիկո»-ի հետ խաղը վճռորոշ կլինի Ալեգրիի ու «Յուվենտուս»-ի համար: