Երևանի 2 դպրոցների աշակերտներ վիճել են, ծեծել իրար, քարերով խփել. 14-ամյա տղան հիվանդանոցում է՝ գլխի վնասվածքով. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 14-ամյա Ս. Ա.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թիվ 129 դպրոցի տարածքում մեկ այլ դպրոցի աշակերտներ՝ Ա.-ի և Ֆ.-ի հետ վիճաբանության ժամանակ, երբ վերջիններից մեկը քարով հարվածել է նրան:
Արաբկիրի ոստիկանության ավագ հետաքննիչ Անտոնյանի գլխավորոթյամբ ճշտվել են դեպքի հանգամանքները և պարզվել է, որ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող թիվ 129 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, թիվ 132 դպրոցի աշակերտներ, 13-ամյա Ա. Ղ.-ն 13-ամյա Ֆ. Խ.-ն ձեռքերով և քարով հարվածներ են հասցրել Ս. Ա.-ի մարմնի տարբեր մասերին:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թիվ 132 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Ա. Ղ.-ին և Ֆ. Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: