Nissan ընկերության տնօրենն ազատ կարձակվի
Ճապոնիայի շրջանային դատարանը բավարարել է Nissan ընկերության նախկին տնօրեն Կառլոս Գոնի հայցը՝ գրավի դիմաց ազատ արձակելու իրեն: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դատարանը բավարարել է հայցը՝ համարելով, որ քիչ հավանական է՝ Գոնը երկրից փախչի: Գոնի ազատ արձակման համար սահմանվել է 10 միլիոն դոլար գրավ:
Հիշեցնենք, որ Կառլոս Գոնը ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերին և մեղադրվում է շահույթը թաքցնելու մեջ: