Դեմոկրատները հետաքննություն են անցկացնում Դոնալդ Թրամփի դեմ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը վիրավորական է համարել դեմոկրատների կողմից նախաձեռնած հետաքննությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև կապի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից:
Հերթական հետաքննության մասին դեմոկրատներն օրերս էին հայտարարել: Նրանք մտադիր են քննել շուրջ 60 պաշտոնյայի, որպեսզի ապացուցեն Թրամփի կապը պաշտոնական Մոսկվայի հետ, որն իբրև թե ազդեցություն է ունեցել նախագահական ընտրություններին Թրամփի հաղթանակի վրա:
Սանդերսն ավելացրել է, որ նման կերպ դեմոկրատները փորձում են հասարակության ուշադրությանը շեղել երկրի ներքին խնդիրներից: