Եթե հակառակորդն անընդհատ ասում է՝ հեսա հարձակվելու ենք, պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի. Դավիթ Տոնոյան
Եթե հակառակորդը մեզ անընդհատ դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է՝ հեսա հարձակվելու ենք, հեսա պատերազմելու ենք, հեսա ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարն ի՞նչ պետք է անի: Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Պաշտպանության նախարարը բարձրացնում է հասարակության և զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը, որովհետև շատ տեղեկատվություններ, որոնք գալիս են մեր հակառակորդի կողմից, ներբեռնվում են ՀՀ զանգվածային լրատվամիջոցներում»,- նշեց նա:
Տոնոյանն ընդգծեց, որ միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, որովհետև բանակցային գործընթացը չի ավարտվել:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեմային՝ Պնախարարը բացառեց տարբերակը, որ կարող են գլխավոր քարտուղար ընտրել առանց Հայաստանի. Ես այդ հնարավորությունը բացառում եմ, որ առանց Հայաստանի Հանրապետության կարող են գլխավոր քարտուղար նշանակել: Դա գլխավոր քարտուղարի նշանակում է, դա ռազմավարական դաշինքի գլխավոր քարոտւղար ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ի քարտուղարությունը համապատասխան աշխատանքներ են տանում: