Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

«Շուտով կունենանք»․ մեկ տարի է անցել, իսկ «շուտով»-ները դեռ «ներկա» չեն դառնում

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ ԱԺ օրակարգը շուտով հագեցած կլինի։ Նա արձագանքում էր այն դիտարկումներին, որ ԱԺ օրակարգն աղքատիկ է, նիստերը կարճ են, և լուրջ քննարկումներ չեն լինում։

Իրականում պատկերը հենց այդպիսին է՝ ինչպես նկարագրվել է։ Այսօրվա նիստում, օրինակ, ընդգրկված էր ընդամենը 3 հարց։ Սա այն դեպքում, երբ նախկին իշխանության օրոք հագեցած օրակարգը ոչ միայն քառօրյա նստաշրջանն էր լրացնում, այլև երբեմն արտաժամանային ու արտահերթ քննարկումներ էր պահանջում։

Որոշ տվյալների համաձայն՝ երեկ՝ մարտի 4-ին, շատ կարճ ու անբովանդակալից է եղել նաև ԱԺ խորհրդի նիստը․ այն նույնիսկ 10 րոպե չի ձգվել։

Թերևս այսօրինակ նիստերն էլ քննադատությունների առիթ են դարձել․ օրակարգը որակվում է չհագեցած ու անբովանդակալից։

Արարատ Միրզոյանն արդարացնելով երևույթը՝ նկատել է, թե աղքատիկ օրակարգի պատճառն օբյեկտիվ է, իսկ մեղավորն՝ ընտրությունները։ Նա մասնավորապես ասել է․

«Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, որից հետո մինչև այս փուլին հասնելը ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, և այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, բնականաբար, մեծ ժամանակահատված չի եղել»։

Այսինքն՝ 3 ամիսն ԱԺ պատգամավորների համար ընդհանրապես ժամանակ չէր օրակարգում ընդգրկելու բազմաթիվ կարևորագույն հարցեր։ Թեկուզ և այն հարցերի շղթան, որոնց մասին Միրզոյանն ու իր թիմակիցները բարձրացրել են այն ժամանակ, երբ ընդդիմություն էին։

Բացի այդ, հարկ է նկատել, որ այս ընթացքում խորհրդարանական մյուս կուսակցությունների կողմից ևս առաջ են քաշվել կարևոր նախագծեր, որոնք, չգիտես ինչու, կառավարությունը մերժել է և չի ուղարկել ԱԺ քննարկման։

Կարելի կարծել, թե նոր իշխանությունն ուզում է տպավորություն ստեղծել, թե երկրում հարցեր չկան լուծելու, ամեն ինչ կարգին է, որ Հայաստանը եդեմ է դարձել, և ի վերջո՝ երևի այդ կերպ ուզում են ցույց տալ, որ իսկապես «իրավիճակ է փոխվել»․․․

Սակայն երևի իշխանությունները չէին հաշվարկել․ էյֆորիան անցնում է, մարդիկ սթափվում են ու հասկանում, որ իրականում իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։ Իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ ավելի է վատանում թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին քաղաքական ու նաև տնտեսական կյանքում։

Ու հավանաբար դա էր պատճառը, որ Միրզոյանը փորձեց հուսադրող հայտարարություն անել․

«Վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»․․․

Նախ պետք է նկատել, որ իշխանության հայտարարած «շուտովները» մեկ տարվա ընթացքում այդպես էլ չդարձան «ներկա»․ այսօրվա իշխանության նմանատիպ «հուսադրող» և «վստահեցնող» առաջին հայտարարությունները հնչել են դեռ նախորդ տարվա մարտին վերջերին՝ շարժման առաջին օրերին։ Մինչդեռ այն, ինչ փոխվեց՝ իշխանությունն էր, ու մարդկանց վիճակը դրանից ավելի լավը չդարձավ, քանի որ առաջընթացի փոխարեն, աստիճանաբար հետընթաց սկսեց գրանցվել։

Այնպես որ, դժվար է ասել, թե ի վերջո՝ ե՞րբ է լինելու Միրզոյանի խոստացված «շուտովը» և, ընդհանրապես, արդյոք նրա «հուսադրող» խուստումը ևս չի դառնա «սառույցին գրված» հերթական անկատարը։

NEWSPRESS.am