Վանաձորում կաշառք ստանալիս բռնվել է քաղաքապետարանի պաշտոնյան. Shamshyan.com (ֆոտո, վիդեո)
Երեկ՝ մարտի 3-ի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Կոտայքի մարզի (մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օհանյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ն. Օհանյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ և քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։
Գումարը ստանալու պահին ոստիկանների կողմից նա «մերկացվել» և տեղափոխվել է Բազումի ոստիկանություն։
Փաստի առթիվ Բազումի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում Մելինե Եղշատյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի և 312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ն. Օհանյանը Մ. Եղշատյանի որոշմամբ ձերբակալվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում